
Լևոն Մնացականյան. «Առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, սահմանված նորմից կրկնակի տարվում է առաջնագիծ»
Պաշտպանության բանակը աշխատանքներ է տանում, որպեսզի առաջնագծի ողջ երկայնքով մշտական ջուր լինի: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՊԲ հրամանատար, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Ընդհանուր առմամբ՝ ջրամատակարարման հարցերի կազմակերպման համար կազմվել է նախահաշիվ, մասնագիտական գնահատական է տրվել: Այսօր առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, սահմանված նորմից կրկնակի տարվում է առաջնագիծ»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, որ զինծառայողների շրջանում կա դժգոհություն, որ մարտական հերթապահությունը 14 օր է, արդյոք անհրաժետություն չկա այն փոփոխության ենթարկել, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Դա միանշանակ չէ, կարծիք կա, որ լինի 7 օր, կա՝ 14 օր: Մենք հարցումներ ենք արել` ընդգրկելով 3000 զինծառայողի, այդ թվում` տարբեր կատեգորիաների` և՛ սպաներ, և՛ ժամկետային զինծառայողներ, և՛ պայմանագրային շարքայիններ:
Վերլուծությունն ասում է, որ մեծամասնությունը կողմնակից է, որ 14 օրվա մարտական հերթապահություն լինի»:
Մեկնաբանել