HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի քաղաքապետարանն այլևս «Պատանի Երկրապահ» ակումբին ֆինանսական աջակցություն չի տրամադրի

Էջմիածնի ավագանին 2017թ. նոյեմբերի 29-ին որոշում էր կայացրել, ըստ որի՝  ԵԿՄ Էջմիածնի ՏԲ «Պատանի Երկրապահ» ակումբին յուրաքանչյուր ամիս տրամադրել ֆինանսական աջակցություն` 150,000  դրամի չափով: Այսօր Էջմիածնի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով հայտնի իրադարձությունները և ԵԿՄ-ի նկատմամբ իրավապահ մարմինների հետաքրքրությունը` նպատակահարմար են գտնում նշված որոշումը ուժը կորցրած ճանաչել:

«Սա չի նշանակում, որ հետագայում, երբ քննությունը պարզի, որ ամեն դեպքում իրենց նպատակին են ծառայել տրամադրված գումարները նոր որոշում չենք կարող կայացնել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Դ. Գասպարյանը:

Ավագանու անդամներն առաջարկեցին, ավագանու որոշումը ուժը կորցրած ճանաչելու փոխարեն պարզապես կասեցնել: Դիանա Գասպարյանն ասաց, որ չի բացառվում հետագայում ֆինանսական աջակցություն ցուցաբերեն բոլորովին այլ հիմքերով: Բացի այդ, կասեցումը կարող է մի շարք դժվարություններ առաջացնել, ուստի նպատակահարմար է ուժը կորցրած ճանաչելը:

Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին և որոշումը ճանաչեցին ուժը կորցրած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter