HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճված կատարողական վարույթների ցանկը կտեղադրվի ԴԱՀԿ-ի կայքէջում․ լրացուցիչ դիմումների անհրաժեշտություն չկա

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:

«Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից:  Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կկարճվեն, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://www.harkadir.am): Տեղեկացնում ենք, որ քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա», հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը։ 

Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter