HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի բաժանմունքներում

ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուք էջը։ 

Վերջինս նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մի շարք դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետևյալ բաժանմունքներում.

1. Հանրային աշխատանքների վարչություն, որը պատասխանատու է պետական ծրագրերի, այդ թվում՝ կամուրջների, գրադարանների, ջրամաքրման կայանների նախագծման և կառուցման, փողոցների, լուսարձակների նորոգման, կանաչապատման և այլ աշխատանքների համար:

2. Սանմաքրման կառավարման վարչություն, որը պատասխանատու է կենցաղային կոշտ թափոնների և ջրահեռացման համակարգերի կառավարման համար:

Ծրագրին կարող են դիմել համապատասխան մասնագիտությամբ առնվազն բակալավրի կրթություն և/կամ համապատասխան ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, անգլերենի գերազանց իմացությամբ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձիք:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվելու են աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունում:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (անգլերենով, մինչև մեկ տպագիր էջ) [email protected] էլ. փոստին: Խնդրում ենք նամակում նշել այն վարչությունը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 28-ը: Ծրագրի կազմակերպիչները կկապվեն միայն հաջորդ փուլ անցած մասնակիցներ հետ:

Մեկնաբանություններ (2)

Hasmik
Hi Hagop. Do you live in LA? And you think it doesn't worth applying for this internship?
HAGOP
HAHAHAHA!!!!! L.A. CITY GOVERNMENT! IF THERE IS ANY EXAMPLE OF WASTE, MISMANAGEMENT, CORRUPTION, LAZINESS AND IDIOT POLICIES, IT IS THE CITY OF LOS ANGELES!!!! IDIOT MAYOR POLICE CAN'T ENFORCE LAWS OR ARREST PEOPLE CRIME TRAFFIC ILLEGAL IMMIGRANTS GRAFFITI HOMELESS POTHOLES WATER PIPES BLOWING UP ELECTRICITY CIRCUITS BLACKING OUT BROKEN BRIDGES AND STREETS TRASH SKID ROW GOOD LUCK YOUNG ARMENIAN PROFESSIONALS!!!!! HAHAHAHA PICK ANOTHER CITY UNLESS YOU WANT ARMENIA TO LOOK LIKE THE CITY OF LOS ANGELES!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter