HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՔԾ պետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության տեսագրությունը չի հանրայնացվելու

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի ուզում ասել, թե ով է իրականացնելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։

Մինչ կառավարության նիստը Սասուն Խաչատրյանը պատասխանեց մի քանի հարցի՝ վստահեցնելով, որ քննիչի անունը չասելու հարցում որևէ գաղտնիք չկա։

«Մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար է»,- ասաց ՀՔԾ պետը։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն է սպասվում «Մարտի 1-ի գործի» շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։

Հարցին՝ տեսագրվելու է արդյոք հարցաքննությունը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․

«Տեսագրվելը որոշում է վարույթն իրականացնող մարմինը, և տեսագրությունը հանդիսանում է այդ քննչական գործողության բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է․ տեսագրությունը կցվելու է գործին` որպես բաղկացուցիչ մաս»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter