
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության վերաբերյալ հստակ տեղեկություն չկա
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկություն չկա։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ հարցաքննության ժամի վերաբերյալ տեղեկություն չեն կարող տրամադրել.
«Ռոբերտ Քոչարյանը հատուկ պաշտպանության ենթակա անձ է եւ նրա անվտանգությունից ելնելով` չենք կարող կոնկրետ տեղեկատվություն հաղորդել հարցաքննության ժամի վերաբերյալ»։
Այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցի ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չէր հայտնել, թե ով է իրականացնելու երկրորդ նախագահի հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն է սպասվում «Մարտի 1-ի գործի» շրջանակներում՝ վկայի կարգավիճակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել