Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այցեր են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներ:
Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը, ստուգվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև բողոքներին առնչվող փաստաթղթերը:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել նաև ազատությունից զրկված անձանց հետ, քննարկել նրանց կողմից բարձրացված հարցերը, տրամադրել անհրաժեշտ իրավական խորհրդատվություն:
Այցի արդյունքների հիման վրա, Պաշտպանի իրավասության սահմաններում, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել