HY RU EN

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի շենքում է. նա հարցաքննվում է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության շենքում է։ Այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Թե ինչքան ժամանակ է, որ սկսվել են քննչական գործողությունները, ՀՔԾ մամուլի խոսնակը տեղեկություն չհայտնեց՝ ասելով, որ ավելի ուշ մանրամասն տեղեկություններ կհաղորդեն։ Մամուլի խոսնակը նաև չհայտնեց,  թե ով է իրականացնում Հայաստանի երկրորդ նախագահի հարցաքննությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել «Մարտի 1»-ի գործով՝ վկայի կարգավիճակում։