HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին

Հուլիսի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ն:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը նշեց, որ նախարարության և ընկերության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:  

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն իր հերթին նշեց, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հետ, և երախտագիտություն հայտնեց նրանց օպերատիվ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Սերգեյ Վալկոն, ներկայացնելով Լոռու մարզի Վանաձոր-Սանահին ճանապարհի հատվածի քարաթափումների խնդիրը, դիմեց նախարար Ռոստոմյանին խնդրանքով՝ աջակցել հարակից տարածքներում երկաթգծին սպառնացող քարաթափումների վերացման հարցում: Նախարար Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ընկերությանը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան փոխգործակցության մի շարք ուղղությունների: Մասնավորապես, քննարկվեցին ԱԻ նախարարության և ՀԿԵ-ի տեխնիկական հնարավորություններին ու հագեցվածությանը, տեղեկատվության ակտիվ փոխանակմանը, 2011 թվականին ստորագրված Համագործակցության հուշագրի կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: 

Հանդիպման ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հրավիրեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ընկերության վերականգնողական գնացքների բազա՝ տեղում ծանոթանալու բազայի տեխնիկային: Նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին ՀԿԵ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց ճանաչողական այց կատարել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter