HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ. ԱՆ պարզաբանումը Լոռու Սարամեջ համայնքում արձանագրված աղիքային վարակների մասին

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի  մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:

Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում  հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:  

Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա (հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ): Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):

Տեղում աշխատանքներ են իրականացվել համայնքի պատասխանատուների հետ, կազմակերպվել է ջրամատակարարման ցանցի վարակազերծում, ախտահանվել են հիվանդների տնային օջախները:

Բնակչության շրջանում իրականացվել է աղիքային վարակների կանխարգելման հարցերով խորհրդատվություն:

Աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter