HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով քննարկում

Հուլիսի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվել է քննարկում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի առաջին շրջանավարտների զինծառայության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի թեմայով:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, քնարկման ընթացքում շրջանավարտները ներկայացրել են զինվորական ծառայության վերաբերյալ իրենց պատկերացումները, սպասումները և մտահոգությունները: Անդրադարձ է կատարվել կանանց կողմից տղամարդկանց կոլեկտիվների կառավարման խնդիրներին, դրանց լուծման վերաբերյալ փորձագետների կողմից տրվել են առաջարկություններ:

Դիտարկվում է հարցազրույցների ձևաչափով ևս մեկ հանդիպում-քննարկման կազմակերպման նպատակահարմարությունը, ինչը հնարավորություն կտա առաջարկություններ մշակել զորամասերի հրամանատարության համար՝ իգական սեռի սպաների սոցիալ-հոգեբանական ադապտացիայի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter