
Արմեն Գևորգյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում
Չի մանրամասնվում, թե Արմեն Գևորգյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննությանը ինչ կարգավիճակ է ունեցել:
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ևս երեկ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։ Հատուկ քննչական ծառայությունից չմանրամասնեցին, սակայն, թե Գևորգյանը հարցաքննությանը ինչ կարգավիճակ է ունեցել։
Նշենք, որ Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008թ. ապրիլ եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել, և քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել