HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահա թե ինչու «Թեղուտ» ՓԲԸ-ն կարգելի ակտիվիստների մուտքն իր տարածք

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է.

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող տարբեր անձինք ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածել են տեղեկատվություն «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավ կազմակերպելու մտադրության մասին: Դատելով ԶԼՄ հրապարակումներից՝ կարելի է եզրակացնել, որ հրավերը եղել է բաց, հնարավոր մասնակիցների թիվը՝ անսահմանափակ:

Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ մինչ այդ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներով՝ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում որևէ քայլարշավի անցկացման հնարավորության հարցը «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը վերոնշյալ քայլարշավը թույլատրելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացվել է միայն 2012 թ. հունվարի 11-ին, երբ տարբեր ԶԼՄ-ներով արդեն տևական ժամանակ տարածվել էին  «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավի կազմակերպման մտադրության մասին մի շարք հայտարարություններ: Այդ գրավոր դիմումով «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձը խնդրում է թույլատրել շուրջ 100 հոգանոց խմբի՝ 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելը և շուրջ չորս ժամ գտնվելը: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության կողմից թույլատրվել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց մինչև 15 հոգուց բաղկացած խմբի մուտքը, որոնց տվյալները խնդրել է հայտնել մինչև 2012 թ. հունվարի 13-ը՝ ժամը 15:00: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը հնարավոր մասնակիցների տվյալներ չեն ներկայացվել:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը հայտնում է, որ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց կողմից 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների և օրինական շահերի նկատմամբ և բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց:

Կից ներկայացնում ենք «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը 2012 թ. հունվարի 11-ին ներկայացված գրությունը և «Թեղուտ» ՓԲԸ պատասխանը:

Հարգանքներով՝

«Վալլեքս» խմբի ընկերությունների

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ (2)

Անուշ
Թողեք շնչի մեր Թեղուտը․․․․․
Lilit
Սա այն փաստաթուղթն է, որի մասին խոսվում է՝ http://teghout.am/images/For_Ruzanna_Grigoryan.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter