HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը

Հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջազգային մրցույթին մասնակցում  են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցույթը կանցկացվի Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

Մասնակից պետությունների թիմերը ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter