HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկի պարզաբանումը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը ցանկանում է պարզաբանել հետևյալը.

Որպես Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:

Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որևէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու և ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:

Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում և ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարևոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter