HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոչի քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 30-ին` ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter