HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարական հավաքներ՝ սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները բարձրացնելու նպատակով

Համաձայն Պաշտպանության բանակի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը: 

Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են վերոնշյալ սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթեր մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և համակողմանի խնդիրներին:

Հավաքի մասնակիցների հետ մարտավարական ու մասնագիտական տարբեր թեմաներով դասախոսություններ ու գործնական պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստության առարկաներին:

Հավաքի մասնակիցները մարտավարամասնագիտական առարկաներից հանձնել են ստուգարքներ, որոնց հետևել ու անհրաժեշտ մեթոդական օգնություն են ցուցաբերել բանակի շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:

Հավաքների ավարտին իրականացվել է արդյունքների ամփոփում, վեր են լուծվել 5-օրյա պարապմունքների ընթացքում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, անդրադարձ է կատարվել անցնող ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերացումներին ու բացթողումներին, որոնց վերաբերյալ ՊԲ հրամանատարությունը տվել է  համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter