HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ընտրական նախագծի քննարկումը գնահատում է անբավարար

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել հուլիսի 26-ին տեղի ունեցած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. 

26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկում: Քննարկումը ղեկավարում էր Դանիել Իոաննիսյանը:

Քննարկման ժամանակ խոսվեց այնպիսի բարեփոխումների մասին, որոնք իրենց բնույթով կոսմետիկ էին, որևէ էական հարց չէին լուծում: Քննարկումը ուղղված էր ընտրական օրենսգրքում իրականացվելիք այնպիսի փոփոխություններին և լրացումներին, որի շնորհիվ պետք է բացառվեն ընտրակեղծիքները, և ՀՀ քաղաքացիները ունենային հնարավորություն ազատվելու քաղաքական մենաշնորհից:

Քննարկմանը նաև մասնակցում էր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը հանդես եկավ իր առաջարկություններով և քննարկման արդյունքում ծագած հարցերով:

Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար:

Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:

Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձևական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել և այլն:

Նիստը վարողը շարունակ կրկնում էր, որ նախկինում ընտրությունները անց են կացվել հանցավոր համաձայնության միջոցով: Սակայն այն հարցին, թե ինչ է արվում նախկինում այդ հանցավոր համաձայնության եկած անձինք քրեական  պատասխանատվության ենթարկվեն՝ մասնավորապես Սերժ Սարգսյանը և Տիգրան Մուկուչյանը, պատասխան հնչեց, որ վերջինս իրավապահ մարմին չէ և հարցին պատասխանել չի կարող:

Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, և նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո:

«Երկիր  Ծիրանի» կուսակցությունն  ընտրական նախագծի այս քննարկումը  գնահատում է անբավարար: Տարիների շարունակ  կուտակված ու բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքների  հիմնարար լուծման ընթացակարգը, բանալին այդպես էլ նիստի  շրջանակներում չգտնվեց, ավելին արձանագրվեց՝ կոծկման, անորոշության  քաղաքականություն: «Ռեինկարնացիա» անվան տակ կայացած քննարկումը պարզապես ևս  մեկ անգամ փաստեց, որ նախկին գորշ իրողություններից, գործելակերպերից դեռևս չենք  ձերբազատվել և ընտրական նախագծի մեջ հիմնարար փոփոխություններ կատարելու համար հարկավոր  են քաղաքական բարձր ունակությունների և մտահորիզոնի տեր անձինք:

Լավ  իմահարդարում ստացած նիստերից ու որոշումներից հանությունը և քաղաքական շատ գործիչներ ձանձրացել են, ժամանակն է լուրջ, գործուն, ազդեցիկ, նպատակային քայլերի՝ առանց ժամավաճառ լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter