HY RU EN

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպերչիկին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպերչիկին: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակն ու իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, նաև՝ նախիջևանյան հատվածում:

Քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: