Օգոստոսի 1-3-ը Երեւանում սպասվում է անձրև և ամպրոպ
Օգոստոսի 1-3-ը հանրապետության տարածքում` հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել