Աբովյան քաղաքում գտնվող վարդերի ջերմոցն ամբողջությամբ այրվել է
Աբովյան քաղաքում «Կոտայք» գարեջրի գործարանի հարևանությամբ գտնվող վարդերի ջերմոցն այսօր ամբողջությամբ այրվել է:
Ներսում եղել են մոտ երկու տասնյակ աշխատակիցներ, ովքեր, հրդեհը բռնկվելուն պես, լքել են տարածքը: Աշխատակիցներից մի քանիսը «Հետք»-ի թղթակցին պատմեցին, որ հրդեհը բռնկվել է երեք լիտրանոց գազի բալոնից, որն օգտագործվել է աշխատակիցների համար ճաշ պատրաստելու, տաքացնելու նպատակով:
Սկզբում ըստ աշխատկիցների՝ այրվել է բալոնի շուրջը, փորձել են հանգցնել, սակայն չեն կարողացել: Ներսում գտնվել են հոլանդական վարդերի սառնարաններ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն ահազանգելուց հետո մոտ կես ժամ անց հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ է մոտեցել, որից 10 րոպե անց ևս մեկը, իսկ 20 րոպե անց դեպքի վայր է ժամանել ևս երկու մարտական հաշվարկ:
Մեկնաբանել