HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատիրոջը հարցաքննել են 4 ժամից ավելի

Հայտնի բանդայի քրեական գործի նյութերի համաձայն՝ բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հայրը՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, երեկ կանչվել է հարցաքննության, և մոտ 4 ժամից ավելի քննել են նրան:

Հակոբյանը հարցաքննության մասին «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, թե իրեն խոստացել են երկուշաբթի օրը վերադարձնել իր տնից գործի համար առգրավված արժեքավոր իրերը, մասնավորապես թանկարժեք նկարները:

«Դե, գիտեք, իմ երկու ավտոմեքենաներն էլ են ոստիկանությունում, բայց դե ասեցին, որ դրանք տղաներինն են և դեռ պետք է մնան իրանց մոտ»,- հայտնել է Հակոբյանը:

Լուս.՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter