Կուրսանտական դասընթացներ 5-րդ բանակային զորամիավորումում
Հայաստանի բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաքներ, այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հավաքի մասնակիցները, որոնք նախապես ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում արդեն անցել էին երկուսուկեսամյա դասընթացներ, պարապմունքների վերջնական փուլն անցկացրին «Նուբարաշեն» զինավանում:
Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը, և նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության որպես դասակի հրամանատարներ՝ 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր:
Գերազանց գնահատականով ավարտած շրջանավարտներին կտրվի հնարավորություն՝ անձամբ ընտրելու ծառայության վայրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել