HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Քո ասածը «չայևո»-ն ա»

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում ժողովուրդն իրենց կուսակցությանը «ինչքան շատ ձայն տա, այնքան իր պատիվն է»:

«ՉԻ» - Խորհրդային տարիներին «ինչքան շատ տաս՝ քո պատիվն ա» արտահայտությունն առավել հաճախ օգտագործում էին տաքսու վարորդները, մատուցողները, վարսավիրները, մի խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր օգտվում էին ֆիքսված գների բացակայությունից և փորձում դիմացինին թասիբի գցելու շնորհիվ հնարավորինս շատ փող «կպցնել»:

Ինքնին սրա մեջ որևէ վատ բան չկա, որպես մենեջմենթ՝ նորմալ է: Պարզապես ընտրությունների պարագայում այնքան էլ կիրառելի չէ, որովհետև եթե Տիգրան Կարապետիչն, օրինակ, առաջիկա ընտրություններում 2 (կամ 10) տոկոս ձայն ստանա, դեռ չի նշանակում, թե ժողովորդի 98 (կամ 90) տոկոսը պատիվ չունի: Դա ավելի շատ կվկայի հասարակության ինտելեկտի մասին:

Իսկ պատիվ ունենալ-չունենալը որոշվելու է ոչ թե այս կամ այն ուժի օգտին քվեարկելու, այլ ընտրակաշառք վերցնել-չվերցնելու հանգամանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter