HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». տուն-տունիկ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առաջիկա օրերին պատրաստվում է բնակության տեղափոխվել կառավարական առանձնատների «Հրազդան» համալիր: Նրա ընտանիքին այստեղ հատկացվելու է առանձնատուն:

Նիկոյանի այս որոշումը կարելի է հասկանալ. սա իշխանության սիմվոլ այս վայրում հյուրընկալվելու հնարավորություն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է և չունենալ: Դիտորդները դժվար են պատկերացնում իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենար, երբ Սամվել Նիկոյանը խորհրդարանական ընտրություններից հետո էլ պահպանի Ազգային ժողովի նախագահի կարգավիճակը:

Ընտրություններում նույնիսկ ՀՀԿ-ի հաղթանակի պարագայում, որը քիչ հավանական է թվում, ԱԺ նախագահի պաշտոնի ամենահավանական հավակնորդը գործող վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Իսկ թե ում է պատկերացնում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը՝ ընտրություններում հաղթելու պարագայում, առայժմ դժվար է ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter