
45 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ձևաթղթի ներքո ստորագրել է 45 պատգամավոր, սակայն գործընթացը շարունակվում է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Սողոմոնյանը չհստակեցրեց` ՀՀԿ խմբակցությունից բացի` այլ խմբակցություններում ներառված պատգամավորներ միացե՞լ են ստորագրահավաքին, թե՞ ոչ: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը վստահեցրեց՝ ձևաթղթի վերջնական լինելու դեպքում կհրապարակեն բոլորի անունները:
Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել էր ՀՀԿ խմբակցությունը, երեկ մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ ստորագրահավաքին միացել է խորհրդարանի 1/3-ը: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 28-ին:
Մեկնաբանել