«Առավոտ». պաշտոնազրկեցին կրիմինալի հետ կապի պատճառո՞վ
Ոստիկանությունում «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Արթիկում հնչած կրակոցների պատճառով աշխատանքից ազատել են Արթիկի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանին:
«Առավոտը» հիշեցնում է, որ 2 օր առաջն Շիրակի կրիմինալ դեմքերից մեկը՝ գետափցի Անուշավան Բաղդասարյանը, Արթիկում «ռազբորկայի» մեջ էր մտել ծառայության մեջ գտնվող 25-ամյա ոստիկան Լուկաշ Մինասյանի հետ: Նա արթիկցի ոստիկանից պահանջել էր պատասխան տալ Ռուսաստանում գտնվող իր խաբեբա եղբոր փոխարեն, որը տարել, աշխատեցրել է իր եղբորը և փողերը չի տվել:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի ղեկավար Արմեն Մովսիսյանը «Առավոտին» հայտնեց, որ Արթիկի քրեական բաժանմունքի պետն ազատվել է իր սեփական դիմումի համաձայն:
Մինչդեռ, ոստիկանությունում «Առավոտի» լավատեղյակ աղբյուրների փաստելով՝ նրան հարկադրել են հեռանալ համակարգից, քանի որ պաշտոնյան կապի մեջ է մտել գետափցի կրիմինալների հետ: Ավելի հստակ, քրեական հեղինակության շրջապատը, զանգահարելով նրան, փորձելէ բանակցել, հարցեր լուծել, հեռախոսազանգը թաքուն լսել են ու նրան ստիպել հեռանալ աշխատանքից:
«Առավոտին» չհաջողվեց այս թեմայով զրուցել Արմեն Հակոբյանի հետ ու պարզել, թե իրականում այսպե՞ս է եղել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել