«Թատրոն-X» փառատոնը կանցկացվի մարտ-ապրիլ ամիսներին
Մարտ-ապրիլ ամիսներին տեղի կունենա «Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնը, որին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ թատրոններ ու թատերախմբեր: Փառատոնին, որը նախաձեռնել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ընդունված ձևաչափի համաձայն՝ ներկայացումներից անմիջապես հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ ստեղծագործողների, թատերագետների, երաժշտագետների, բանասերների և այլ բնագավառների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2012 հունվարի 30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել