HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում պարենային մթերքի գնային ինդեքսը հուլիս ամսին կտրուկ նվազել է

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտնում է, որ գյուղատնտեսական մթերքի համաշխարհային գները հուլիս ամսին կտրուկ նվազել են բոլոր հիմնական ապրանքների, հատկապես կաթնամթերքի և շաքարավազի գների անկման հետևանքով: 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային մթերքի գնային ինդեքսը հուլիս ամսվա համար կազմել է 168.8 կետ, ինչը 3.7%-ով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից և ամսվա կտրվածքով այն ամենացածրն է անցած տարվանից ի վեր: 2018թ-ին պարենային մթերքի գնային ինդեքսը կայուն աճ էր գրանցել՝ մինչև հունիս ամիսը:

ՊԳԿ պարենային մթերքի գնային ինդեքսը պարենային զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխության չափորոշիչն է:

Կաթնամթերքի ՊԳԿ գնային ինդեքսը գլխավորում է անկման աղյուսակը` նվազելով 6.6%-ով: Ամենաարագ անկումը գրանցվել է կարագի և պանրի գների դեպքում՝ ավելի քան ամբողջական և յուղազերծված կաթի փոշու գների:

Շաքարավազի գնային ինդեքսը նվազել է 6%-ով՝ դառնալով երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշը, ինչը, հիմնական շաքարավազ արտադրող երկրներից՝ Հնդկաստանում և Թայլանդում, արտադրության բարելավման հեռանկարների արդյունք է:

Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հունիս ամսվա համեմատ նվազել է 3.6%-ով և այժմ ավելի ցածր է քան մեկ տարի առաջ:  Ցորենի, եգիպտացորենի և բրնձի արտահանման գները նվազել են, թեև ցորենի և եգիպտացորենի գները հուլիսի վերջին մի քիչ բարձրացան:

Բուսական յուղերի ՊԳԿ գնային ինդեքսը 2.9%-ով ցածր էր, ինչը վերջին 6 ամիսներին գրանցված հերթական անկումն է, և այժմ ամենացածրն է՝ 2016թ.-ի հունվարից ի վեր:  Հուլիս ամսվա գնային անկումը մասամբ պայմանավորված էր սոյայի շուկայի հետ, որի պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստեղծված առևտրային լարված հարաբերություններն են:  

Մսի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել էր 1.9%-ով, ինչը այնուհետ աճել է այն բանից հետո, երբ Բրազիլիայում տավարի մսի արտահանման գները աճեցին՝ բեռնատարերի վարորդների գործադուլի պատճառով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter