HY RU EN

Մեկնարկել են Նինոծմինդա-Հայաստանի սահման ճանապարհի վերանորոգման աշխատանքները

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ այն քարուքանդ էր:

Հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ քաղաքացիները մեկնում են Ուրեկի, Քոբուլեթ, Բաթում և հարակից ծովային ափերը՝ հանգստանալու, սակայն մեծ մասն օգտվում է Նոյեմբերյան-Սադախլոյի անցակետ ճանապարհահատվածից, որը շուրջ 45 կմ ավելին է, քան Շիրակի մարզից Բավրայի անցակետով ու Ջավախքով անցնող ճանապարհը:

Երևան-Բաթում ճանապարհը հայ-վրացական Բավրայի անցակետով և Ջավախքով 600 կմ է, սակայն ուղևորները նախընտրում են չանցնել Նինոծմինդայի քարուքանդ եղած ճանապարհով և ընթանալ ավելի երկար, բայց բարեկարգ տարբերակով՝ Բագրատաշենի անցակետով, որը կազմում է 645 կմ: Այս օրերին Սադախլոյի անցակետը խիստ ծանրաբեռնված է ու մեծ հերթեր են կուտակվում նույնիսկ գիշերայինժամերին: