HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Չինաստանի ՊՆ պատվիրակությունը. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Հունվարի 13-ից 15-ը Հայաստանում է Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ:

Այցի ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ-չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժը լիարժեք օգտագործելը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանն ու ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Հունվարի 13-ին Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter