HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամներ Տիգրան Մանուկյանն ու Սերգեյ Կուրեղյանն ազատ արձակվեցին

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստին փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություններ է ներկայացրել ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար։ Փաստաբանը միջնորդեց որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել պատգամավորների անձնական երաշխավորությունները։

Տ. Մանուկյանի եւ Ս. Կյուրեղյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորները երաշխավորել են, որ մեղադրյալները ազատության մեջ գտնվելով կդրսեւորեն պատշաճ վարքագիծ եւ չեն խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Գործի քննությունը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Արամ Հակոբյանը չէր ներկայացել նիստին, մոտ մեկ ամիս է՝ գտնվում է «Շիրակ» ԲԿ-ում։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 14-ին։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ի գործով նիստը եւս մեկ ամսով հետաձգվել է։ Նշանակվել է սեպտեմբերի 6-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter