HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Օգոստոսի 3-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ: 

Նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակվեց պահեզտազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ նշանակվեց Կարեն Աբգարյանը և շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի  կոչում: Գնդապետի ուսադիրներ հանձնվեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի  դոցենտ Հովհաննես Բադալյանին:

Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվեց փոխգնդապետի, իսկ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ:

Նոր նշանակում եղավ նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվեց Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter