HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարար ծառայությունը կունենա նոր կառուցվածք

Հունվարի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից և լրացումներից բխող անհրաժեշտ քայլերն ու աշխատանքները։

Բարեփոխումների արդյունքում Փրկարար ծառայությունը կունենա նոր կառուցվածք. կրկնվող ծառայությունները, բաժինները կմիանան նախարարության համապատասխան ծառայություններին։ Դրա հետ մեկտեղ նախատեսվում է ստեղծել Փրկարար ծառայության առջև դրված խնդիրներից բխող նոր ծառայություններ: Օրինակ՝ կձևավորվեն հատուկ խմբեր սակրավորների և պայթեցման աշխատանքների համար։

Առաջիկա օրերին կպատրաստվի Փրկարար ծառայության նոր կառուցվածքի մասին կառավարության որոշման նախագիծ։

Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն հրավիրվեց նաև քաղաքացիական պաշտպանության ծառայության հզորացման անհրաժեշտությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter