Երիտասարդները կաքավի ապօրինի որս են արել ապօրինի պահվող հրացանով
Հունվարի 13-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միրզախան» կոչվող տարածքից կրակոցների ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Կոլյա Ա.-ին, 1990 թ. ծնված Գևորգ Ղ.-ին և նույն թվականին ծնված Մաթևոս Ս.-ին:
Պարզվել է, որ Կոլյա Ա.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կատարել է կաքավի ապօրինի որս:
«Հրացանն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել