HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012թ. առաջին օրերին հակառակորդն ակտիվացել է, բայց ՊԲ-ն վստահորեն պաշտպանել է մարտական դիրքերը

2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ թշնամու առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև անցած շաբաթվա ընթացքում: Մասնավորապես, շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին օգտագործել է գնդացրային և դիպուկահար զինատեսակներ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter