HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալաբինոյում հայ տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։

Հայաստանյան տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Հայկական թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։ 

Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter