HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս շաբաթ ևս ջերմաստիճանը կնվազի, սպասվում են նաև անձրևներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան' 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 8-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ' քամու ուժգնացում' 18-20 մ/վ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter