HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Սեյրան Օհանյանին. զինծառայող Դավիթ Այվազյանը վատառողջ է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հարգելի պարոն Օհանյան,
2011 թ.-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով մեր կազմակերպություն էր դիմել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը մեր կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011- 23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չենք ստացել:

2012 թ-ի հունվարի 14-ին Գայանե Հրայրի Ղուլինյանը վերստին դիմել է կազմակերպություն իր որդու առողջական խնդիրների մտահոգությամբ: Խնդիրը այն է, որ Դավիթն ունի բարձր ճնշում և հավելյալ քաշ:

2012 թ.-ի հունվարի 9-ին Դավիթ Այվազյանը մորը հայտնել է, որ վատառողջ է, որի մասին տեղյակ է պահել նաև իրենց զորամասին բուժքրոջը: Վերջինս, ըստ Դ. Այվազյանի, փաստաթղթերում նշել է, որ անհրաժեշտ է Դ. Այվազյանին տեղափոխել հոսպիտալ: Հաջորդ օրը ծնողը տեղեկացել է, որ Դ. Այվազյանը դեռևս գտնվում է զորամասում, և նրան չեն տեղափոխել հոսպիտալ: Հունվարի 12-ին Դ. Այվազյանը մորը տեղեկացրել է, որ զորամասում տագնապ է հայտարարվել, և հետևաբար իրենց տեղափոխում են Աղդամի զորամաս:

Զինավարժությունների ժամանակ Դ. Այվազյանը նորից վատ է զգացել, զարկերակային ճնշումը գրանցվել է 170/130 մմ սնդ. ս: Ըստ Դ. Այվազյանի ծնողի՝ Դավիթը Աղդամի զորամասում խնդրել է իրեն տեղափոխել հոսպիտալ, որը իրականացվել է բավականին մեծ դժվարությամբ:

Ներկայումս Դ. Այվազյանը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում և գանգատվում է գլխացավերից, տեսողության մթագնումից, սրտի շրջանում ծակոցներից: Հետևաբար խնդրում եմ Ձեր աջակցությունն ու միջամտությունը Դ. Այվազյանի առողջական վիճակի անհապաղ հետազոտման և նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ որոշման հարցում:

Հարգանքներով՝
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձերի գրասենյակի նախագահ
Արթուր Սաքունց

Մեկնաբանություններ (1)

Narine
vochmek chi hetaqrqrvum zinvori aroxjutyamb,minchev mi lurj ban chi linum chen mtacum,heriqa inchqan zinvor mahacav dzer anpututyan patcharov...saxor nstac adrbejanoc en bambasum,mi hat dzer harcer@ luceq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter