HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտի փոխնախարարն անդրադարձել է Լարսում գոյացած հերթին

Լարսում առաջացած հերթում սպասողների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են՝ զբոսաշրջիկներ, որոնք մեկնում են Վրաստան: Այս մասին ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ այս հանգամանքով բացատրելով այն, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական:

Կառավարության աշխատակազմի տարածած տեսանյութում փոխնախարարը նաև ասել է, որ երեկ ռուսական կողմում 10 կմ-ի հասնող հերթը այսօր կրճատվել է մոտ 2 կմ-ով, իսկ արագ փչացող բեռները բաց են թողնվում արտահերթ կարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter