Նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրացի գործընկերներին
Քիչ առաջ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ:
«Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս): Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվում են ռուսական անցակետ՝ հանդիպելու ռուս գործընկերներ հետ»,- հայտնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել