HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում ծիրանենիներ են հատվել: Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:
Էդգար Ա.-ն ներկայացվել է բաժին, կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն և ներկայացրել սեփականաշնորհման վկայական: 

Վնասի չափը պարզվում է, ստուգումները շարունակվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter