
Արցախի խորհրդարանի 15 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուք էջում գրել է, որ ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- գրել է Ղավալյանը։
Մեր հարցին ի պատասխան Անուշ Ղավալյանն ասաց, որ ստորագրավաքին միացած պատգամավորների թիվը 15-ն է: Թե որ խմբակցություններն են ներկայացնում այդ պատգամավորները, մամուլի քարտուղարը չհստակեցրեց:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից 46-ը միացել են երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի՝ կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել