HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով

Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում է ՀՔԾ-ն, տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և ոստիկանության 11 ծառայողների քարտային հաշվեհամարներին ավել վճարված գումարները, բաժնի արտաբյուջետային հաստիքներ զբաղեցնող մի խումբ աշխատակիցների համար անհիմն հաշվարկված և հաշվարկային հաշվեհամարներին փոխանցված սոցիալական փաթեթի գումարները, ինչպես նաև հիշյալ բաժնում պաշտոններ փաստացի չզբաղեցրած անձանց և համապատասխան պահակետում 2018 թվականի հունիս ամսին պահպանություն չիրականացրած աշխատակցի քարտային հաշվեհամարներին պետական բյուջեից փոխանցված գումարները, ընդհանուր`  128 646 911 դրամ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter