HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաժանորդների 24%-ը պայմանագիր չի կնքել «Վեոլիա ջուր»-ի հետ․ ընկերությունը խնդրել է երկարացնել ժամկետը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 8-ի  նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ 2018 թվականի հուլիսի 12-ի հանձնաժողով ներկայացված №16790 գրությունը, որով ընկերությունը տեղեկացնում էր, որ լրանում է կարգավորողի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №379Ն որոշմամբ սահմանված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կնքման ժամկետը:

Հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 6-ի N519Ն որոշմամբ՝ այդ ժամկետն արդեն մեկ անգամ երկարաձգվել էր՝ մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը, ընկերությունը, սակայն, գրությամբ փաստում է, որ մինչ օրս բաժանորդների 24 տոկոսի հետ հնարավոր չի եղել կնքել մատակարարման պայմանագրեր. հանրապետությունից նրանց բացակայելու, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ չունենալու, պայմանագիր կնքելուց հրաժարվելու պատճառներով: Ենելով այս իրողությունից՝ «Վեոլիա Ջուրը» կարգավորողին խնդրել էր քննարկել վերը նշված պայմանագրի կնքման ժամկետը մինչև 2019 թվականի հունիսի 1-ը երկարաձգելու հարցը:

Հանձնաժողովն ընդունել է որոշում, որով երկարաձգել է բաժանորդների հետ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ժամկետը՝ մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter