Կառավարությունը կքննարկի Սարհատ Պետրոսյանին կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու հարցը
Կառավարության վաղվա նիստին ներկայացված է որոշման նախագիծ, որով առաջարկվում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար:
Նշենք, որ կադաստրի պետական կոմիտեն 2014 թվականի հունիսի 3-ից մինչ այս տարվա հունիսի 8-ը ղեկավարում էր Մարտին Սարգսյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել