HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ զորամիավորումում անցկացվել են զորահավաքային պատրաստության պարապմունքներ

Օգոստոսի 7-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են զորահավաքային պատրաստության պարապմունքներ: Նպատակը 2018թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված կցագրված ռեսուրսների ուսումնասիրության վերլուծությունն էր, ինչպես նաև զորահավաքային խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիների նախանշումը: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ելույթներով հանդես են եկել զորամասերի շտաբների պետերը և հրամանատարների սպառազինության գծով տեղակալները՝ անդրադառնալով կցագրված ռեսուրսների ուսումնասիրման ընթացքում հանդիպող խնդրահարույց հարցերին, ինչպես նաև հանդես գալով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով:

Քննարկումներից հետո 5-րդ զորամիավորման հրամանատար գնդապետ Ա. Փիլոյանն ամփոփել է կցագրված ռեսուրսների ուսումնասիրման արդյունքները և նախանշել ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter