HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օրինակ, եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում ավտոմեքենա, սակայն, մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում է իր ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար' տուգանվելով ավտոմեքենայի' հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter