HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությանը, Ռուսաստանի իրավապահներին

«Հետք»-ի լրագրողի հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մի քանի աշխատակիցներ բաց նամակ են փոխանցել: Երկաթուղայինները չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, քանի որ աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն: Բաց նամակը նույնությամբ ներկայացնում ենք ստորև:

Հարց ենք ուղղում երկաթուղու տնօրինությանը, միթե կարծում եք, որ շարունակելու եք թալանել երկաթգիծը, ոչ չէք շարունակելու, դուք բոլորդ հայտնվելու եք գաղութներում և բանտերում։ Ռուսաստանյան ղեկավարությունը տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում է կադրային ջարդ, ինչի արդյունքում երկաթուղում գրեթե չեն մնացել ոչ միայն բարձր պրոֆեսիոնալներ, այլև ընդհանրապես սովորական մասնագետներ։  

Նախկինում երբ բարձրակարգ մասնագետներ ունենալու համար ՀԿԵ-ն երիտասարդներին ուղարկում էր Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով համապատասխան ուսուցում ստանալու համար, սկսած Ռեբեցի և Վալկոյի ժամանակներից, փակվել է այդ հնարավորությունը, փոխարենը գործի են ընդունվում ոստիկանությունից և ԱԱԾ-ից զորացրված և կենսաթոշակի գնացած «բարձրակարգ պրոֆեսիոնալ երկաթուղայիններ», ինչպես նաև նրանց ազգականներն ու հարազատ ները, որոնք ոչ մի մասնագիտական առնչություն չունեն երկաթուղու հետ։ Ինչի հետևանքով և ստեղծվել է երկաթուղային թալանչիների՝ Ավետիսյանների, Դարբինյանների, Անտոնյանների, Եդիգարյանների, Դանիելյանների և այլոց կլանները։ Էլ չենք ասում ռուս այսպես ասած «մասնագետների» մասին, որ ամեն մի գործուղված մասնագետ բերել է իր կնոջը, սիրուհիներին, որոնց վճարվում են միլիոնավոր դրամներ, ամեն մի հայ աշխատողի հնգապատիկից մինչև տասնապատիկ գումարը։ Անգամ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետի՝ Լավրենչուկի տեղակալ Սագայակովի կնոջը նշանակել է նույն դեպոյի աշխատողների ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ախր ժողովուրդ ջան, էդ բոլոր գումարները փոշիացվում են մեզ հասանելիք աշխատավարձերից։

Պարոն Վալկո, ով է ձեզ թույլ տվել թալանելու մեր երկաթգիծը, ով է ձեզ թույլ տվել ձեր մտերիմների հետ բացել տարբեր ՍՊԸ-ներ (ռելսերը զոդավորելու և յուղման աշխատանքներ կատարելու համար) և գռփել ներդրումային գումարները, այն գումարները, որոնք Ռուսաստանը պետք է ներդներ երկաթուղու զարգացմանը։

Միթե մենք չգիտենք  թե ոնց էք ձեր սեփական, իհարկե բացված ձեր աշխատակիցների անունով, ընկերություններով կնքում պայմանագրեր երկաթուղու հետ, հիմա էլ վախից իբր տենդերներ եք հայտարարում ու նորից ձեր նույն ընկերությունների հետ կնքում պայմանագրեր։Այդ տենդերների թվում կային այնպիսիները, որոնք որ պետք է շահեր երկաթգիծը, (ատոմակայանի տենդերը)։ ՀԻՇՈՒՄ ԵՔ, ՉԷ՞, թե ոնց ոչ ոք չպատժվեց, այլ ուղղակի սեփական դիմումի համաձայն գործից ազատվեց Արկադի Եդիգարյանը։

Միթե մենք չգիտենք, թե նախկին իշխանության որոշ անդամներից «դաբրո» ստանալով, հանգիստ սկսեցիք թալանը, միթե չենք հասկանում, թե այդքան ԿԳԲ-շնիկ ու ոստիկան ինչու եք հավաքել ձեր բոլոր չորս կողմը, միթե չգիտենք, թե ինչպես եք հանդիպում երկաթուղու հետ աշխատող ընկերությունների հիմնադիրների հետ և պայմանավորվում, թե ինչ պայմաններով պետք է ձեզ հետ պայմանագիր կնքեն, բայց իմացեք, բոլոր այդ ընկերությունները թքած ունեն ձեր և ձեր համախոհների վրա և վերջում դուք հայտնվելու եք դատարանում։

Միթե մենք չգիտենք թե ձեր անձնական շահագործման գեներալ-լեյտենանտ Արմեն Դարբինյանը, ինչպես է զանգում և տարբեր գործարարների և ԱԱԾ-ի և ՖՍԲ-ի անունից ահաբեկում և խլում նրանց գործերը, ներգրավելով դրա մեջ ձեր ԱԱԾ-ի ներկայիս աշխատող կոլեգաների։ Թե ինչպես եք ծանոթներ ման գալիս, որպեսզի տարբեր գործարարներ ուղիղ ձեր միջոցով գործ բռնեն երկաթուղու հետ, բոլոր հեռախոսազրույցները և հաղորդագրությունները հատ-հատ կներկայացնենք, թե ինչպես եք գործարարներին համոզում, որ նրանք անձամբ ձեզ հետ հանդիպեն, թե չէ նրանք ապագա չունեն երկաթուղու հետ աշխատելու։ Չեք էլ ամաչում, անգամ դեսպանների եք ներգրավում այդ ամենի մեջ, Ռուսաստանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետություն։  

Ի դեպ գիտենք երկու գործարարի, որոնք պատրաստել են մի մեծ փաթեթ ձեր կատարած թալանի վերաբերյալ՝ իրավապահների, դատարանի, ՀՀ Վարչապետի և անձամբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի համար, ում անունը իր անձնական շահերի համար շահարկում է ԱԱԾ նախկին աշխատակից, ՀԿԵ վարչության գործերի կառավարիչ, մեկ ուրիշ թալանչի Կարեն Անտոնյանը։ Թե մտածում եք ձեզ կփրկեն կոռումպացված ձեր վերադասները, որոնք ձեր հետ միասին թալանում են մեր երկաթգիծը։ ՉԵՆ ՓՐԿԻ, որովհետև նույն Ռուսաստանում կան ավելի շատ սրտացավ և հայրենասեր պաշտոնյաներ։

Մի՞թե չգիտենք, թե այդ ձեր ելույթները հնչեցրած «Մոսկվայի տանը» երկաթուղայինների օրվա «տոնախմբու թյան» ժամանակ ամբողջովին սուտ է, ում՞ եք փորձում խաբել դրանով՝ մեր ժողովրդի՞ն, երկաթուղայինների՞ն, թե՞ մեր կառավարությանը։ Դուք ասացիք 60 նոր վագոն եք գնել ներդրումային գումարներից, գոնե մեկ նոր վագոն կարո՞ղ եք ցույց տալ, որ գնել եք։ Ոչ, չեք կարող։

Եթե դուք համարում եք, որ ձեր նախկին ղեկավար Ռեբեցի հետ միասին Վրաստան ուղարկեցիք 360 բեռնատար վագոն (վագոնների համարներն ու ցուցակը մեր ձեռքում են) և դիմացը ստացաք ընդամենը 30 կապիտալ վերանորոգված վագոն, կարող եք դա ներկայացնել իբր նոր գնված վագոններ, չարաչար սխալվում եք։ Հարգելի երկաթուղայիններ մեկնումեկդ տեսե՞լ է գոնե մի նոր էլեկտրոքարշ կամ շոգեքարշ, ինչի մասին խոսում էր Վալկոն, ՈՉ, ՉԵՆՔ ՏԵՍԵԼ, որովհետև դա ուղղակի ՍՈՒՏ Է։

Պարոն Վալկո, իսկ էդ փայտե շպալները, որը երկաթուղուն վաճառում է ձեր եղբայրը, դա էլ է տենդերով լուրջ անցել։ Հարգելի ժողովուրդ, եթե մինչև հիմա երկաթուղայինների օրը համարվում էր երկաթուղայինների տոնախմբության օր, մեզ դրանից էլ զրկեց պարոն Վալկոն իր թալանչիների հետ միասին։ Երկաթուղայինների օրը մինչ օրս նշվում էր բաց ազատ տարածքներում՝ կամ Երևանի կայարանում, կամ Գյումրի կայարանում, կամ մանկական երկաթուղու տարածքում, ուր ցանկացած երկաթուղային կամ Հայաստանի ցանկացած բնակիչ կարող էր գալ և մասնակցել տոնական միջոցառումներին և նոր սերնդին ծանոթացնել թե ինչ բան է երկաթուղին, գնացքը, վագոնը։

Իսկ հիմա դուք փակվեցիք «Մոսկվայի տանը», միմյանց շնորհավորեցիք, թանկարժեք նվերներ բաժանեցիք, դռներն էլ պինդ փակել էիք, որ հանկարծ լրատվամիջոց, կամ ուրիշ երկաթուղային ներկա չգտնվի և ավելորդ հարց հանկարծ չտա, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՔ, ՉԷ՞։ Հաջորդ օրն էլ հասարակ մահկանացու երկաթուղայիններին պատվոգրեր բաժանեցիք էլի փակ դռների ետևում, ձեր վարչության շենքում, որի դռները փակել էք բոլորի դիմաց։ Միգուցէ դուք և պարոն Դարբինյանը սեփակաշնորհել եք երկաթուղու վարչության շենքը, էդ դեպքում իրավապահ մարմիններին ցույց կտաք ՀԿԵ վարչության սեփականաշնորհման վկայականը, գրված ձեր անունով։

Կամ էլ որ մի քանի միլիոն դրամով պարգևատրում եք ձեր առաջին տեղակալ Շատալովին, էդ ինչ սխրագործության համար եք պարգևատրում, երևի կաբինետի աթոռը մաշեցնելու համար, կամ էլ գործուղումների անվան տակ Ռուսաստան գնալ-գալու համար, կամ գուցե եղել է պայմանավորվածություն գումարը ստանալուց հետո կիսվել ձեր հետ։

Էդ ինքներդ ձեզ ինչու՞ չէիք պարգևատրել, երեք տարի աշխատելու ընթացքում անընդհատ գտնվել եք գործուղումների կամ արձակուրդների մեջ (օրերը հաշվել ենք, մոտ մեկ տարի)։

Էդ դուք կյանքում էիք ինքնաթիռի բիզնես կլասով ուղևորվել, որ հիմա ոչ միայն դուք, այլ նաև ձեր ընտանիքի անդամներն են բիզնես կլասով ուղևորվում երկաթգծի հաշվին, էդ ձեր համար տոմս գնողները մեկ-մեկ պատմելու են իրավապահներին, թե ինչպես եք գրեթե ամեն ուրբաթ օրը մեկնում Մոսկվա, կիրակի վերադառնում։ Թալանված գումարներն ե՞ք տանում Մոսկվա։ Էս ամեն ինչ պարզելու են իրավապահները, թե Հայաստանի և թե Ռուսաստանի։

«Մոսկվայի տանը» տեղի ունեցած միջոցառմանն էլ հրավիրել եք հայտնի ջազմեն մեր սիրելի Մալխասին, որի ակումբի «պատվավոր» այցելուն եք համարվում։ Հարգելի երկաթուղայիններ հետաքրքիր է թե ինչքա՞ն գումար է ծախսվել երկաթուղայինների օրվա միջոցառման վրա։ Ի դեպ տեղեկացնենք, որ Մալխասնոցի ակումբում երկու հոգով երեկո անցկացնելը, «սուրճ խմելով» և վայելելով մաեստրոյի մի քանի կատարումները,  արժենում է մոտ 100000 դրամ։ Մի՞թե այդ գումարները, որոնք ծախսվել են այդ միջոցառման վրա, հնարավոր չէր փակ դռներից դուրս անել, ուղղել հասարակ մահկանացու երկաթուղայինների պարգևատրման վրա կամ գոնե այդ ամեն ինչից օգտվեին հասարակ երկաթուղայինները։ ՈՉ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՎԱԼԿՈՆ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎՐԱ ԵՎ ՀԱՅ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՎՐԱ։ Հիմա էլ հրաման է տվել Երևան կայանի կառամատույցի վրա 15 եղևնիների հատման համար։ Մի ծառ գոնե տնկե՞լ ես մեր քաղաքում՝ Վալկո, որ տարվա սկզբից մինչև հիմա ծառահատում ես կատարում կայարանի դիմացից սկսած մինչև ներսի հատվածը։

Միթե չգիտենք պարոն Դարբինյան, թե ինչպես եք յուրացնում ներդրումային գումարները, միթե տուշոնկա գողացող գեներալը, որը հայտնվում է մեկուսարանում ավելի վտանգավոր է, քան ռազմավարական նշանակության օբյեկտը թալանող գեներալը, որը տարբեր «Սիստեմս»-ների անվան տակ իրականացնում է կաբելի, ցեմենտի, անվտանգության համակարգերի և այլ նյութական միջոցների խոշոր չափերի թալան։

Միթե մենք չգիտենք թե անվտանգության անվան տակ ինչքան գումարներ եք տարեկան փոխանցում և ուր եք փոխանցում։ Էդ բոլորը գիտենք անուններով, օրերով, ժամերով։  Այդքանից բացի ագահությունը ձեզ դրդում է նրան, որ ստանալով միլիոնավոր դրամներ ամսեկան աշխատավարձ, չհաշված պարգևատրումները, ձեր սեփական «Մերսեդես Վիտո» ավտոմեքենան վարձով տալիս եք երկաթուղուն, և դուք էլ վարում եք։ Բացի դրանից մի խայտառակ բացահայտում ենք ասում նրանց համար, ովքեր չգիտեն դրա մասին՝ տարեկան 30 հազար դրամ գումար եք ստանում երկաթուղուց, որպես արցախյան պատերազմի ազատամարտիկ։ Դուք ինչ ազատամարտիկ, ընդամենը երկու օրով եղել եք Նոյեմբերյանում, նստել եք տաք տեղում, իսկ հետագայում էլ ներկայացրել եք, որ եղել եք սահմանամերձ գոտում։ Բրավո պարոն գեներալ, բրավո, երևի դուք տուշոնկի տեղը չգիտեիք, թե չէ դա էլ ձեզանով կանեիք։ Ու էս թալանը հանգիստ կատարում եք, որովհետև գրպանում ունեք Ռուսաստանի Դաշնության անձնագիր։

Հիշում եք չէ, պարոն Դարբինյան, թե լրագրողի հարցին, թե ինչու եք ստացել ՌԴ քաղաքացիություն, ասեցիք էնտեղ ավելի շատ թոշակ են տալիս, խորհուրդ ենք տալիս գնալ Ադրբեջան կամ Թուրքիա, այնտեղ ավելի շատ գումար կտան ձեզ, համ էլ մեր երկիրը չի թալանվի։ Ոչ ոք իրավունք չունի թափ տալով գեներալի ուսադիրները զբաղվի մեր երկրի թալանով։ Բայց հիշեք, որ դուք թալանում եք երկու պետություն միաժամանակ՝ Ռուսաստանի ներդրումային գումարները և Հայաստանի Հանրապետությունը։  

Տիկին Վեներա Ավետիսյան, միթե չգիտենք, որ 2010 թվականին ձեր հավատարիմ իրավաբանական ծառայության պետի հետ միասին մետաղի ջարդոնի անվան տակ կոպեկներով հանեցիք վաճառքի 153 բեռնատար վագոն, 35 ուղևորափոխադրող վագոն, 13 հատուկ մասնագիտացված վագոն, թվով 44 էլեկտրագնացք, 5 էլեկտրաքարշ և 8 ջերմաքարշ, այդ թվում նաև 1985-88թթ․ արտադրության, ու այդ ամեն ինչի տակ ստորագրել եք դուք։

Ահա թե ինչի համար է պետք , որ երկաթուղու պետի ստորագրությամբ կնիքը և երկաթուղու գլխավոր կնիքը գտնվի ձեր սեյֆում։  Միթե չգիտենք թե դուք ինչ կադրային ջարդ եք իրականացնում ձեր կադրային ծառայության աշխատակիցների հետ, մեռած ու գործից ազատված աշխատակիցների անուններով փողեր եք դուրս գրում, ոնց եք թաթախված այդ ամենի մեջ, էդ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես եք ապրանքների գների իջեցում կատարում մի քանի ամսվա մեջ, մի քանի հարյուր հազարանոց գործիքները ոնց են ձեր գրիչի մի շարժումով դառնում մի քանի հարյուր դրամանոց  ապրանքներ, թե ինչպիսի ատկատներ են ձեզ տալիս գործուղման գնացող երկաթուղայինները, 20 հազարից մինչև 500 հազար դրամ, թե ինչպիսի «պրոֆեսիոնալիզմով» եք լցրել երկաթուղու հաշվապահական համակարգը ձեր ազգականներով, թե ինչպես եք յուրացնում արհմիության և արհմիության երիտասարդական ճյուղի գումարները արհմիության նախագահ Ալբինա Մարտիրոսյանի և իրավաբանական ծառայության պետ Սմբատ Սմբատյանի միջոցով։

Մի՞թե չգիտենք, թե ինչպես ձեր դրածո մարդկանց հետ միասին տանուլ էիք տալիս դատական պրոցեսները ի վնաս երկաթգծի: Մի՞թե մենք չգիտենք, թե ինչպես եք յուրացնում ներկայացուցչական ծախսերի գումարները «պրոտոկոլի» Կարեն Բադալյանի միջոցով։ Ներկայացուցչական ծախսերի անվան տակ վերջին մի քանի տարվա մեջ դուք մոտ 50 միլիոն դրամ գումար եք ծախսել ոգելից խմիչքներ՝ գինիներ և կոնյակներ ձեռք բերելու համար։ Մի՞թե չգիտենք թե ինչպես եք լողանում «Լոքսիտան» ֆրանսիական հանրաճանաչ բրենդի յուղերով և կոսմետիկայով։ Ամեն մի «Լոքսիտան» հաճախելը երկաթուղու վրա նստում է մինիմում 800 հազար դրամ։ Մի՞թե չգիտենք թե ֆինանսական դաշտը ոնց է ձեր կողմից թալանվում և կառավարվում, որ Վալկոն առանց ձեր «դաբրոյի» չի կարողանում որևէ  լումա փոխանցի։

Մի՞թե մենք չգիտենք, թե ինչ «նկարչությամբ» եք զբաղված աուդիտորական կազմակերպություն ների հետ։ Միայն այս տարվա երեք ամսվա մեջ աուդիտորական կազմակերպությանը փոխանցել եք մոտ 110 միլիոն դրամ։ Մի՞թե մենք չգիտենք, թե անշարժ գույքը ոնց եք վարձով տալիս առանց վարձակալության պայմանագրի, իսկ գումարները յուրացնում։ Մի՞թե չգիտենք, թե ինչեր եք արել հայկական երկաթուղու լուծարման ժամանակ, էդ ամենը գիտենք, էդ ամենի մեջ դուք եք թաթախված։

Պարոն Կարեն Անտոնյան, մի՞թե չգիտենք, թե դուք հանդիսանալով ԱԱԾ նախկին աշխատակից, ամեն քայլափոխի դրա մասին հիշեցնում եք երկաթուղու աշխատակիցներին, ահաբեկում և վախեցնում նրանց, այն գործարարներին, որոնք երկար տարիներ սերտ համագործակցել են երկաթուղու հետ և բարեխղճորեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, վախեցնում եք ԱԱԾ-ի անունից, խլել և խլում եք նրանց գործը, իսկ Ա․Վանեցյանի ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո, որպեսզի ապահովեք ձեր «անվտանգությունը», ամենուրեք հայտարարում եք, որ վերջինս ձեր ընկերն է, ինչը մեր հավաստի տվյալներով այդպես չէ։

Մի՞թե չգիտենք, թե դուք Վալկոյից գաղտնի, մինչ նրա մոտ տարբեր գրություններ, նամակներ տանելը, դրանք պատճենահանում եք և պահում ձեզ մոտ, հետագայում որպես «կոմպրոմատ» օգտագործելու նպատակով։ Մի՞թե չգիտենք, թե դուք ինչպես եք յուրացնում երկաթուղու արհմիության գումարները, ձեր նշանակած տիկին Ալբինայի միջոցով։ Միգուցե հանրությանը ասեք, թե քանի տոկոս եք Վալկոյին ատկատ տալիս։

Պարոն Լադոշա, մի՞թե մենք չգիտենք, որ երկաթգծին ապրանք մատակարարող բոլոր կազմակերպությունները կամ պատկանում են ձեր աշխատակիցներին կամ իրենց մտերիմներին, կամ այն կազմակերպություններն են, որոնք ձեր աշխատակիցների կողմից ունեն ատկատ վերադարձնելու «դաբրո»։ Մի՞թե մենք չգիտենք, որ այդ ընկերությունների հետ եթե կնքվում են պայմանագրեր, ապա Վալկոն առանց վարանելու ստորագրում է, կարելի է ասել, որ ձեր խոսքը Վալկոյի մոտ «օրենք» է։ Մի՞թե մենք չգիտենք, որ եղել են դեպքեր, որ ապրանքներ են մատակարարվել առանց Վալկոյի տեղյակ լինելու, կամ առանց պայմանագրերի, հաստատ իմանալով, որ դուք Վալկոյի հետ պրոբլեմ չունեք։ Դրանից բացի, լավ էլ գիտենք, որ գումարներ յուրացնելու նպատակով սարքովի պայմանագրերով ձեր մտերիմների ընկերություններից իբրև ապրանքներ եք գնում շուկայականից ցածր գներով, որպեսզի իրավապահների տեսադաշտում չհայտնվեք, իսկ փոխարենը ուղղակի ապրանքը չեք վերցնում, այլ գումարն եք կիսում։ ԼԱԴՈՇԱ, ԴՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՍ ՏԱԼՈՒ ՎԱԳՈՆՆԵՐԸ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ՍԱՐՔԵԼՈՒ ԵՎ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ: Քեզ հետ միասին պատասխան են տալու այն մարդիկ, որոնք ռելսերի և շպալների ամրացման նոր գնված մասերը տոննաներով վաճառում են որպես մետաղի ջարդոն: Բոլորի անունները հատ-հատ մեզ մոտ կա:

ԱՅՍ ԹԱԼԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ Վ. ՌԵԲԵՑԸ ԵՎ Ս.ՎԱԼԿՈՆ

Նամակը ունենալու է շարունակություն և ռուսերեն տարբերակը ուղարկվելու է «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Բելոզերովին, առաջին տեղակալ Կրասնոշյոկին, անվտանգության դեպարտամենտի պետ Շենդրիկին:

Մինչ նամակը ավարտին հասցնելը տեղեկություն ստացանք վերը նշված գործարարներից, որ երկաթգծի ղեկավարության կողմից իրագործած թալանի մասին փաթեթներից մեկը արդեն դրված է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: ՎԵՐՋԱՊԵՍ ՍԱՌՈՒՅՑԸ ՏԵՂԻՑ ԿՇԱՐԺՎԻ ԵՎ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԵՐԿԱԹԳԾԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԹԱԼԱՆԸ:

Նամակի տակ մենք երկաթուղայիններս չենք ստորագրում և չենք նշում մեր անուն ազգանունները, քանի որ այս նամակի հրապարակումից հետո գիտենք, որ  մեկ ամիս էլ չենք աշխատի մեր հարազատ երկաթուղում: 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐ…  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter