HY RU EN

Սարհատ Պետրոսյանը նշանակվեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Կառավարությունը այսօրվա նիստին ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին նշանակեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար:

Կառավարությունը հաստատեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Գործադիրի անդամները առարկություններ և դիտողություններ չունեին այս նշանակման վերաբերյալ։

«Պարոն Պետրոսյան, շնորհավորում ենք ձեզ և արգասաբեր գործունեություն ենք մաղթում»,- ասաց նիստը վարող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։